Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ես միայն կարող եմ դատապարտել»

«Ես միայն կարող եմ  դատապարտել»
25.11.2014 | 00:26

Զորավարժություններին մասնակցող ուղղաթիռը խոցվել է ռուսական «Իգլա» տիպի հրթիռով։ Որպես հայ, որպես ղարաբաղցի, որպես սովետական ակունքներից եկող քաղաքացի, ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին` հարցրինք ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանին։ «Շատ բացասական, բայց և կփորձեմ օբյեկտիվ լինել։ Տարածաշրջանում չկա որևէ բանակ, որևէ զինված ուժ, որն այդ զենքերով սպառազինված չլինի. այսօր ՈՒկրաինան Լուգանսկի ու Դոնբասի հանրապետությունների դեմ կռվում է, երկուսն էլ օգտագործում են նույնատիպ զենքեր: Ռուսաստանը, որպես զենք վաճառող գերտերություն, նաև իր շոշափուկներն է տարածում Աֆրիկայում, Եվրոպայում, բայց և, լինելով մեր ռազմավարական գործընկերը, իհարկե, ցավով եմ նշում այդ հանգամանքը»: Ի՞նչ է, պետք է հետայսու և՞ս թույլ տանք, որ մեր ռազմավարական` ՀԱՊԿ-ական, ԵԱՏՄ-ական` նույն տարածքի «գործընկերոջ» զենքով թափվի մեր տղերքի արյունը։ «Դա, գիտեք, իմ ուժերից վեր է, ձեր ուժերից վեր է. դա միջպետական հարաբերությունների մակարդակում պետք է վերանայվի. ես միայն կարող եմ դատապարտել»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ